«Նստած կմնանք այնքան, մինչև վարչապետը դուրս գա». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներ
![]() Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները. «Նայում ենք կորոնավիրուսի տվյալները, բավականին իջել են, որը թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, որն առավելություններ ունի տեղաշարժվելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նրանք նշեցին, որ հանդիպել են ԱԳ նախարարի հետ, սակայն նրա պատասխանը «պատասխան չէր»: «Գոնե մեզ ասեն, թե ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ գործողություններ են իրականացնում մեր հարցը լուծելու համար: Գուցե մենք իրենց ուղղորդենք՝ ինչ պետք է անեն... տնից-տեղից կտրվել ենք: Գան, բացատրեն, իմանանք՝ մի շաբաթ ա՞, 10 օր ա՞, նստենք սպասենք, բայց ոչինչ չեն ասում, ինչքա՞ն սպասենք»,- բողոքում էին ցուցարարները: «Նստած կմնանք այնքան, մինչև վարչապետը դուրս գա և հետաքրքրվի մեր խնդրով»,- ասում են նրանք: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
