Նավալնիին թունավորել են «Նովիչոկ»-ի կատարելագործված տեսակով. ինչպես է նա ողջ մնացել
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» քիմիական խմբի նոր կատարելագործված տարբերակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է Die Zeit օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այս լուրը, սակայն, դեռևս պաշտոնապես հաստատված չէ: Ըստ աղբյուրի՝ այս նյութը նախկինում հայտնի չի եղել փորձագետներին, այն առավել վտանգավոր է ու մահաբեր, քան մինչ այդ ուսումնասիրված «Նովիչոկ»-ները: Հաղորդվում է նաև, որ նյութը հայտնաբերվել է Նավալնիի ձեռքերին և ջրի շշի պռունկին, որից նա խմել է: Այս նոր տարբերակը գործում է առավել դանդաղ: Ըստ գերմանական կողմի վարկածի՝ ՌԴ Դաշնային ծառայության գործակալներից մեկն, ով հետևելիս է եղել Նավալնիին կամ հատուկ նպակադրված եկել է Տոմսկ ու Նավալնիի թեյին թույն խառնել օդանավակայանում կամ էլ քսել թեյի բաժակին: Բեռլինում կարծում են, որ փաստը, որ Նավալնին ողջ է մնացել, դեպքերի բարեհաջող ընթացքի մասին է վկայում: Նրա կյանքը փրկել է նախ օդաչուն, ով արագ արձագանքել է ու հարկադիր վայէջք կատարել և Օմսկի բժիշկներն, ովքեր նրան անհապաղ ներարկել են ատրոպին: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00