N114 դպրոցի տնօրենը վերադարձել է նախկին պաշտոնին
![]() Երևանի համար 114 դպրոցի տնօրենը, որն աշխատանքից ազատվել էր համացանցում տարածված տեսանյութի պատճառով, վերականգնվել է աշխատանքում։ Տեղեկությունը armtimes-ի հետ զրույցում հաստատել է հենց ինքը՝ Ռուզաննա Կոստանյանը։ Նա ամիսներ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից խիստ նկատողություն էր ստացել, հետո նաև ազատվել աշխատանքից։ Պատճառը դպրոցում ավարտական վկայագրեր հանձնելու ժամանակ արված տեսանյութն էր, որտեղ երևում էր, որ շրջանավարտները և տնօրենը չեն պահպանում արտակարգ դրության ընթացում սահմանված հակահամաճարակային կաննոները: Տնօրեն դատի էր տվել ԿԳՄՍՆ-ին։ Ինչպես տեղեկացրեց Կոստանյանը, դատը դեռ չի եղել։ Վարչական դատարանը կասեցրել է խիստ նկատողությունը, որոշ ժամանակ անց ԿԳՄՍ նախարարը չեղարկել է ազատման հրամանը, և տնօրենը վերադարձել է նախկին գործին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
