Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ընդդիմադիր գործիչ Կոլեսնիկովային ձերբակալել են Բելառուս-Ուկրաինա սահմանին

885
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 12:45
Ընդդիմադիր գործիչ Կոլեսնիկովային ձերբակալել են Բելառուս-Ուկրաինա սահմանին

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է Ուկրաինայի հետ սահմանին, այս մասին գրել է «БЕЛТА» լրատվական գործակալությունը: «Նա փորձել է անօրինական կերպով լքել Բելառուսի Հանրապետության տարածքը, սակայն ձերբակալվել է սահմանին»,- հայտնել է գործակալությունը:
Հրատարակության տվյալներով՝ ավելի վաղ համակարգող խորհրդի անհետացած անդամներ Անտոն Ռոդնենկովը և Իվան Կրավցովը Բելառուսից մեկնել են Ուկրաինա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններից հետո, հանրապետությունում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ուժայինները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ երկրում գործադուլ է սկսվել, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ անցկացնել և դադարեցնել բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ կոշտ վերաբերմունքը: Ընդդիմադիր թեկնածուների շտաբները հայտարարել են ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։