«Ընդունված նախագծով ի՞նչ է նախատեսվում ուսումնական հաստատություններում». փոխնախարարի պարզաբանումը
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքան իր էջում գրելթ. «COVID 19-ի պայմաններում ուսումնական հաստատություններում անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով կառավարության նիստում ընդունված նախագծով նախատեսվում է. – ապահովել դիմակներով հանրակրթական դպրոցների, այդ թվում՝ հատուկ և մասնագիտացված դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին՝ օրական ընդհանուր թվաքանակի 20%-ի չափով, քանի որ գործում է դիմակով հաստատություն հաճախելու կանոնը և դիմակները նախատեսված են ընթացքում անհրաժեշտության դեպքում փոխելու, ըստ կարիքի տրամադրելու համար – ապահովել հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անձնակազմին դիմակներով 100%-ի չափով՝ օրական 2 հատ. – ապահովել դիմակներով հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 3 հատ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատություններն ապահովել նաև ձեռքերի ախտահանիչներով՝ թե սովորողների, թե անձնակազմի համար, և շենքերի ախտահանման համար նախատեսված միջոցներով: Բացի սրանից, հաստատություններն այս նպատակի համար կօգտագործեն նաև նախորդ կիսամյակի ընթացքում ձևավորված խնայողությունները՝ առկայության դեպքում։ Հաշվի առնելով իրավիճակի փոփոխության հնարավորությունները՝ գնումներն իրականացվելու են առավելագույնը մեկ ամսվա համար՝ ընթացքում ըստ անհրաժեշտության դրանց հետագա գնման նպատակահարմարությունը վերանայելով»։ |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
