ԿԳՄՍՆ-ին 232 մլն դրամ կհատկացվի՝ սպորտային նպաստ տրամադրելու համար
![]() 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներն ու բժիշկները կստանան ամենամսյա սպորտային նպաստ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում, որը կկիրառվի առնվազն մեկ տարվա կտրվածքով՝ այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը: Ծրագրի իրականացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. բյուջետային տնտեսումների հաշվին կատարվել է վերաբաշխում և հատկացվել է 232 մլն դրամ: «Այս որոշմամբ հնարավոր կլինի բարելավել մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների սոցիալական վիճակը, միաժամանակ կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ասել է նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ, որոնց հետ աշխատում են մեծահասակների ՀՀ հավաքականների մեկ գլխավոր և երկու մարզիչներն ու բժիշկները։ |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24
