Մխիթարյանի չխաղալու պատճառը Մելիքբեկյանն է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի առաջիկա հանդիպումներին չի մասնակցի։ Պատճառը Հենոյի՝ լավ մարզավիճակում չլինելն է։ Փոխարենը «Արսենալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»։ Թեպետ նա դուրս չի եկել Հայաստանի հավաքականից, սակայն առաջիկա խաղերին չմասնակցելը, ասում են, կոնկրետ պատճառ ու մեսիջ ունի։ Եվ դա ոչ այնքան «վատ մարզավիճակն» է, որքան կոնֆլիկտը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ում ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։ Այդ ժամանակ արշավ սկսվեց Թաշչյանի դեմ, և Մխիթարյանը, ասում են, նախևառաջ մոր թասիբի համար է որոշել առժամանակ չմասնակցել հավաքականի խաղերին՝ պաշտոնապես բացատրելով իր վատ մարզավիճակով։ Մելիքբեկյանի թեկնածությունն այն ժամանակ քննադատողները կանխատեսում էին, որ հայկական ֆուտբոլն ավելի անկում կապրի, սակայն իշխանությունը որոշեց հավատարիմ մարդ դնել՝ անգամ Հենոյին կորցնելու և ֆուտբոլը վերջնականապես ձախողելու հեռանկարով»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
