Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Ռիսկային խմբում գտնվող աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար. հաստատվել է ԿԳՄՍՆ ուղեցույցը

408
Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 11:35
Ռիսկային խմբում գտնվող աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար. հաստատվել է ԿԳՄՍՆ ուղեցույցը

Պարետը հաստատել է ԿԳՄՍՆ ուղեցույցը: Հիշեցնենք՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020-ի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:

Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:

Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։