1 մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը
![]() Առաջին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. 1 մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից: Հայտարարության տեքստում ասված է. 1. Բակալավրիատի առաջին կուրսեցիների համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ուսումնամեթոդական վարչության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի: 2. Մյուս կուրսերի համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ից: 3. Ուսումնական գործընթացը կազմակերպել առկա և հեռավար ձևերի համադրությամբ: 4. Առկա դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը սահմանել 10:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 60 րոպե: 5. Հեռավար դասընթացներն անցկացնել բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Հեռավար դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին: Դասերի սկիզբը սահմանել 9:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով: 6. Յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը 2 օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Առկա և հեռակա ձևերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն: 7. Մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
