«Այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս պայքարում, նրանց շահերին մեծ վնաս է հասցվել». նախարար
![]() «Էն խումբը, որ դժգոհում է՝ դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով. պատճառներն իրենցից կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես հանրակրթական պետական չափորոշիչների և ծրագրային չափորոշիչների մասին, կա՛մ գաղափար չունեն, կա՛մ ակնհայտ կեղծում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով այսօրվա բողոքի ակցիային, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Օրինակ, եթե նրանք պնդում են, թե «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան դուրս է գալիս՝ նրանք ստում են, երբ որ ասում են՝ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ՝ նրանք ստում են, երբ որ ասում են՝ բոլոր չափորոշիչներում, օրինակ, սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած՝ նրանք ստում են, երբ որ նրանք ասում են՝ «Հայկական լեռնաշխարհ»-ի փոխարեն գրված է «Անատոլիա», նրանք ստում են, և ամբողջ դիսկուրսը տանում են նրան, որ դա վերաբերում է չափորոշիչներին, և նրանք չեն պարզաբանում՝ ի՞նչ ուղղությամբ են տանում այդ քննադատությունը»,- շարունակեց նախարարը՝ հավելելով, որ այդ ակցիաների պատճառն ակնհայտ է. «Սա շատ հստակ է, այն մարդիկ, ովքեր ներգրավված են փողոցային այդ պայքարում, այս բարեփոխումների արդյունքում, նրանց շահերին մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր և, բնականաբար, այս աղմուկը պետք է բարձրացնեն»: Ա. Հարությունյանի խոսքով՝ ապատեղեկատվություն է նաև այն, որ ասում են, թե ծրագրերից Խորենացի, Նարեկացի, Սայաթ Նովան են հանում: Ապա դառնալով լրագրողներին նախարարը կոչ արեց՝ ոչ թե խանգարել իրենց, այլ աջակցել, ինչպես նաև՝ կարդալ նախագծի տեքստը և ապատեղեկատվություն չտարածել: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
