Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Կայացրել ենք համարձակ որոշումներ». Արայիկ Հարությունյան

351
Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 10:50
«Կայացրել ենք համարձակ որոշումներ». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ՝ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ: Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունն ու բարձր պատասխանատվությունը: Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»: