Ինչպես է կազմակերպվելու բուհական կրթությունը Արցախում
![]() Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներն Արցախում մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից, իսկ բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այս մասին «Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: ԱՀ ԿԳՄ նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները՝ սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց՝ ի նշանավորումն գիտելիքի օրվան: «Մենք այն կարծիքին ենք, որ սովորողները դիմակ դասապրոցեսի ընթացքում չպետք է կրեն. ներկա դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների հարցերը դեռ քննարկվում են: Դասերը լինելու են վեցօրյա՝ 35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային միջոցառումների կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե իսկապես դրանք խանգարիչ միջոցներ են: Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն 100-ից ավելի աշակերտներ և կարողացել են կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու ենք: Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավելի աշակերտներ ունեցող ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների և հավաքների գործընթացը պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝ պահպանելով հակահամաճարակային իրավիճակը»,- ասել է նախարարը: Խոսելով բուհերի մասին՝ Ղարախանյանը նշել է, որ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական համալսարաններում կենդանի ուսուցում է լինելու. Համավարակի գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը լուծել է նաև երթուղայինների հարցը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
