Հերթական ամոթը ՀՊՏՀ-ում. Կառավարությանը խնդրում են հաստատել ԿԳՄՍՆ-ի ապօրինությունները
![]() ՀՊՏՀ ուսանողները հաղորդագրություն են տարածել. «Ինչպես արդեն բոլորին հայտնի է, Տնտեսագիտական համալսարանի գործող ժամանակավոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարն ապօրինաբար է նշանակել, ընդ որում, այնքան մեծ համառությամբ ու գիտակցաբար դա արեց (սկզբից դպրոցների մասին իրավական հիմքով, այնուհետև գործուղում կամ արձակուրդ գնալու հիմքով), որ շատերի մոտ բնական հարց առաջացավ՝ ո՞րն է ՀՊՏՀ ժամանակավոր ղեկավարի համար հերթական անգամ հեղինակազրկվելու իմաստը: Տեղեկացանք, որ այսօր ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաև որևէ կարգավիճակ չունեցող Դիանա Գալոյանը, խորհրդի անդամներին «հորդորել են», որ հերթական ամոթալի բաց նամակը ստորագրեն ի պաշտպանություն փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմ թեկնածու Դ. Գալոյանի, որովհետև հասկացել են, որ վերջինիս «ընտրվելու» ապօրինություններն այնքան անհերքելի են եղել, որ դրա արդյունքները Կառավարությունը չի պատրաստվում հաստատել: Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր այսպիսի ծայրահեղ քայլերի դիմել և գիտական խորհրդի անդամներին գիտնականին անվայել նամակ ստորագրել տալ: Այն դեպքում, երբ նրանց անմիջական ղեկավարը Արմեն Գրիգորյանն է, ով պատրաստ է դիմելու ամենածայրահեղ քայլերի, միայն թե պահպանի Դ. Գալոյանի ռեկտոր նշանակվելու վերջին հույսերը: Իսկ եթե լիներ մեկ ուրիշ՝ օրենքով նշանակված ժամանակավոր պաշտոնակատար, բնականաբար, ենթականերն այդպիսի ճնշման տակ չէին լինելու, հատկապես երբ գիտական խորհուրդը ՀՊՏՀ կանոնադրության համաձայն որևէ կապ չունի ռեկտորի ընտրության գործընթացի հետ: Ցավոք, այս աննախանձելի վիճակին են հասցրել մեր սիրելի համալսարանը, իսկ գործող ղեկավարության կարգախոսը դարձել է մեկը. չունես ոչ մի հակափաստա՞րկ, ենթականերիդ բաց նամա՛կ գրել տուր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Սպասենք համալսարանը դաժանաբար հեղինակազրկող հերթական ամոթալի նամակի հրապարակմանը, որով Կառավարությանը խնդրում են հաստատել բացահայտ ապօրինությունների արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
