«Շատ չե՞ն նման «պատահականությունները»». Լևոն Գալստյան
![]() Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2014-2015թթ հողերի վաճառքի ընթացքում տեղի ունեցած զարմանահրաշ պատմությունների շարքը շարունակվում է։ Հիմա էլ պարզվում է, որ ԴԱՀԿ-ով ագելանքի տակ գտնված հողերը վաճառվել են հանքահեններին, իսկ նրանք էլ այդ հողերը գրավադրել են օֆշորներում գրանցված 3 ընկերություններում։ Հիշեցնենք, որ անցած տարի էլ պարզվել էր, որ Գնդեվազի նախկին գյուղապետը 2014թ. մայիսի 29-ին համայնքի արոտավայր հանդիսացող հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածք 410.130 ՀՀ դրամով (շուրջ 850 ԱՄՆ դոլար) ձևական աճուրդով վաճառել է իր անչափահաս որդուն, ով էլ, իր հերթին, մեկ տարի անց՝ 2015թ. մայիսի 26-ին, նույն հողատարածքը (շուրջ 400 անգամ ավելի թանկ գնով) 147.300.838 ՀՀ դրամով (շուրջ 310․000 ԱՄՆ դոլար), վաճառել է «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ՓԲ ընկերությանը։ Ինչ-որ շատ չե՞ն նման «պատահականությունները»։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
