«Այնպես ենք անելու, որ դիմակի կրումը երկար չտևի». նախարար
![]() «Երեխաները, համեմատած նախորդ տարվա, կարճ են մնալու դպրոցում. տարրականում՝ մինչև 3 ժամ, միջին դպրոցում՝ 4-5 ժամ, և ավագ դպրոցում՝ մինչև 5-6 ժամ: Դասացուցակները կազմելիս անպայման սրա մասին կխոսենք. այնպես ենք անելու, որ դիմակի կրումը երկար չտևի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մենք հետևում ենք իրավիճակին և մեր հերթին առաջարկներ ենք անում կանոնների թուլացման-ուժեղացման վերաբերյալ: Ծնողներին և ուսուցիչներին ուզում եմ ասել, որ լարվածության հետ մեկտեղ թուլանալու են նաև կանոնները, և կարող է ստացվել մի իրավիճակ, որ մենք ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարկենք՝ թուլացնելու համար կանոնները»,- ասաց նա: Ա. Հարությունյանի խոսքով՝ որոշ մարդկանց և ծնողների քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում: «Այս կանոնների նկատմամբ քամահրանքը նույնն է, ինչպես ասենք՝ պատերազմի ժամանակ զենքերի ընտրության, մարտավարության և այլնի նկատմամբ նման վերաբերմունքը, ինչը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում»,- նկատեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
