Իմքայլականների միջև «պատերազմ է». պատճառը՝ կրթության չափորոշիչներն են. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Մարիա Կարապետյանի միջև իսկական պատերազմ է սկսվել: Բանն այն է, որ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ կրթության ոլորտի չափորոշիչների հետ կապված, ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շատ սուր ու կտրուկ է արտահայտվում դրանց դեմ, ինչը, կարծես թե, այդքան էլ դուր չի գալիս նույն խմբակցության պատգամավորներին: Եվ, ահա, հենց նույն թեմայի հետ կապված Մարիա Կարապետյանը շատ չոր ձևով զրույց է ունենում Սոֆյա Հովսեփյանի հետ ու նույն բովանդակությամբ էլ պատասխան է ստանում: Ըստ մեր տեղեկությունների՝ իրավիճակն այս հարցի հետ կապված շատ լարված է, կարելի է ասել՝ պատգամավորները միմյանց դեմ պատերազմ են հայտարարել: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի հանձնաժողով, որպեսզի Սոֆյա Հովսեփյանի վարքի հետ կապված հարցը իրենք քննեն ու լուծում տան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
