Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Քննարկվեց ռեկտորի ընտրության հարցը». Ժաննա Անդրեասյան

617
Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ., 15:00
«Քննարկվեց ռեկտորի ընտրության հարցը». Ժաննա Անդրեասյան

«Քննարկվեց ռեկտորի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև արտակարգ դրությունն արդեն իսկ ունեինք ռեկտորի ընտրության սկսված գործընթաց: Որոշում կայացվեց հարցում ուղարկել արդարադատության նախարարություն և իրավաբանական ֆակուլտետին՝ հասկանալու համար, թե որ մոտեցումն է առավել իրավաչափ՝ նոր մրցույթի հայտարարումը, թե՞ արդեն իսկ սկսված մրցույթի շարունակությունը: Կսպասենք պատասխանին. ինչպես իրավական տեսանկյունից ճիշտ կլինի, այնպես էլ կվարվենք»,- այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հարցին, թե նախընտրելի թեկնածու կա՞ նախարարի և նախարարության կողմից, Անդրեասյանը պատասխանեց, որ նախընտրելի թեկնածուն նա է, որն ընդունելի է բուհի կողմից: