«Էս նախարարն իր ենթականերին ինչո՞ւ չի ուղեկցում զուգարան». Գևորգ Պետրոսյան
![]() ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նախարարը կորցրել է իրեն, խնդրում ենք համարել անվավեր Սույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն: Ըստ նրա հաստատած կանոններից մեկի՝ «դասամիջոցին սովորողները դասասենյակը լքում են միայն ըստ անհրաժեշտության, ուսուցչի հսկողությամբ»: Հասկանալի է, որ անհրաժեշտությունը կապված է երեխայի բնական կարիքների հետ: Մի կողմ թողնենք էն, թե երեխայի մոտ ինչ հոգեկան ապրումներ կարող են առաջանալ ամեն անգամ՝ պետքարան գնալու համար ուսուցչին դիմելիս: Մի ժամանակ հասարակական տրանսպորտում մի այսպիսի ցուցանակ էր փակցվում՝ «Վարորդը նաև հսկիչ է»... Հիմա ի՞նչ, ստացվում է, որ ուսուցիչը նաև զուգարանի ուղեկի՞ց է։ Արա, լավ, ինչքա՞ն կարելի է չհարգել ուսուցչի կոչումը: Դուք հասկանո՞ւմ եք՝ օրվա մեջ քանի անգամ ուսուցիչը պետք է իր կամքից անկախ այցելի զուգարան: Դուք լրիվ ցնորվե՞լ եք... Շատ հետաքրքիր է՝ իսկ էս նախարարն իր ենթականերին ինչո՞ւ չի ուղեկցում զուգարան: Էդ ի՞նչ վտանգ ա զգում... Մեկ ա պարապ ա, Կարաբինան էլ չկա, չի այցելում...»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
