«Ցանկանում եմ իրազեկել, որ խնդիրը լուծված է». Սոֆյա Հովսեփյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի մանկավարժներ, սիրելի ընկերներ, տեղեկացնեմ, որ վերջին օրերին բուռն քննարկվում է ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման դրված ֆինանսավորման բանաձևը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տվել մի շարք հաստիքների կրճատման և հանման առումով, սակայն ցանկանում եմ իրազեկել, որ խնդիրը լուծված է: Օրեր տևած մի շարք քննարկումներից հետո այս հարցը քննարկել եմ նաև փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, ով վստահեցրեց, որ հարցը կարգավորվել է և այն է՝ բազմամասնագիտական խմբի անդամների ներգրավվածության դպրոցում: ՄԿԱ գծով փոխտնօրեն հաստիքի հետ կապված թեև իմ դիտարկումը ներկայացրել եմ, բայց հարցն այսօր պետք է քննարկվեր մասնագետների հետ և շուտով կունենանք ԲԱՆԱՁևԻ նոր և որակական տարբերակ, և հուսամ խնդիրներն ու դժգոհություններն անցյալում կմնան: Տեղեկացնեմ նաև, որ քննարկումների ավարտից հետո տիկին Անդրեասյանի հետ կհանդիպեմ և հարցը վերջնականապես կքննարկենք»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
