Կրթության չափորոշիչների թեման՝ թեժ քննարկման փուլում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության չափորոշիչների թեման շարունակում է իշխանության ներսում թեժ քննարկման առիթ հանդիսանալ: Մեր տեղեկություններով՝ կրթության ոլորտի մասնագետները ներքին քննարկումների, բանավեճերի մեջ են: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ նախագահ Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակում են ձեռնպահ մնալ մտքեր արտահայտելուց, հարցազրույցներ տալուց, սակայն դեմ են արտահայտվում ներքին քննարկումների ժամանակ: Կրթության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է ի վերջո վերանայի այդ չափորոշիչներից շատերը՝ հաշվի առնելով առկա անհանդուրժողականությունն ու քննադատությունը, և հիմա շատերն են սպասում՝ հասկանալու համար, թե ինչ տեսք կունենան նոր դասագրքերը և դպրոցում մատուցվող ուսումնական ծրագիրը: Ընդ որում, կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև պահանջ են դրել փոփոխություններ կատարելու առումով, քանի որ վստահ են՝ հետագայում խնդիրներ կլինեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
