Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Սեբաստացի դպրոցի համայնքը միասնական որոշում է կայացրել». Շուշան Դոյդոյան

394
Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ., 01:10
«Սեբաստացի դպրոցի համայնքը միասնական որոշում է կայացրել». Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեբաստացի դպրոցի համայնքը՝ հարյուրավոր ծնողներ, ուսուցիչներ, կայացրել են միասնական որոշում դպրոցի իրավակազմակերպական ձևը փոխելու մասին, որպեսզի դպրոցը անցում կատարելի ՊՈԱԿ-ից Հիմնադրամի կարգավիճակի։

. Այս որոշումը դպրոցին հնարավորություն կտա առավել ճկուն ու հավակնոտ զարգացման ծրագրեր իրականացնել, ինչն ավելի սահմանափակ է ՊՈԱԿ մնալու պարագայում։

. Կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը պետք է հարգեն կրթական համայնքի հարյուրավոր անդամների համատեղ որոշումը և հնարավորինս արագ հաստատեն այն գործընթացն ավարտին հասցնելու համար։

. Այստեղ չկա անձի կամ անձերի խնդիր, այստեղ կա միայն համայնքի ընտրությունը հարգելու պահանջ»։