ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրենին
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին. այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։ Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան՝ Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների՝ ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
