Կորոնավիրուսի դեպքերն «Արարատ»-ում ավելացել են
![]() «Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է. «Կորոնավիրուսի դեպքերն «Արարատ»-ում ավելացել են Ցավոք, անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից։ Նման պայմաններում «Արարատ»-ը երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։ Ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
