Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Ձեզնից ոմանք ծխել են դաշնակցականների և հանրապետականների հետ»․ Ա․ Չիբուխչյանը՝ կրթական չափորոշիչների շուրջ աղմուկի մասին

594
Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 21:30
«Ձեզնից ոմանք ծխել են դաշնակցականների և հանրապետականների հետ»․ Ա․ Չիբուխչյանը՝ կրթական չափորոշիչների շուրջ աղմուկի մասին

Հաղորդավար, լրագրող Արմեն Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել ու գրել. «Արդյոք «Հայոց պատմության» և առարկայական մյուս չափորոշիչների շուրջ աղմուկի բարձր դեցիբելները քաղաքական են և կուսակցական։ Ինչո՞ւ են աղմկում նրանք, ովքեր երկար տարիներ դպրոցական դասագրքեր մշակելու գրեթե մենաշնորհ են ունեցել։ Մի՞թե հնարավոր է շահարկել մեր երեխաների ուսյալ և բարեկեցիկ ապագան հանուն նեղ խմբակների բարեկեցության։ Պատմությունն անգիր սովորելո՞ւ, թե՞ վերլուծելու ու դասեր քաղելու և նույն սխալները դարերով չկրկնելու համար է։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է արատավոր անցյալը գոտեպնդվել և համառորեն փորձում է վերադառնալ ապագա»։