«Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը կառուցվել է չորս հիմնական հասկացությունների շուրջ. ԿԳՄՍՆ
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայոց պատմություն» առարկայի վերաբերյալ իրազեկում է. ««Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։ Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Պատմության ուսումնասիրումը հիմք է յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության և պետության ապագա գործունեության: Հայոց պատմության իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, պատասխանատու և սեփական տեսակետն ու դիրքորոշումը ունեցող, կշռադատված որոշումներ կայացնող, ազգային արժեհամակարգը կրող անձ ու քաղաքացի: Հիմնական դպրոցում սովորողները Հայոց պատմության ծրագրի շրջանակներում կծանոթանան հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական քաղաքակրթությանը, նրա առաջացման ու զարգացման օրինաչափություններին, ձեռքբերումներին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին: Հանրակրթական միջին դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրի կազմման հիմքում դրվել է գծային մոդելը, պահպանված է ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում առկա խնդրահարույց թեմաների ուսումնասիրության՝ դրանց պատճառահետևանքային կապերի վեր հանման և քննադատական վերլուծության մեթոդի վրա: Պատմության հետազոտման վերոնշյալ սկզբունքները կնպաստեն սովորողի կողմից պատմության համակողմանի ուսումնասիրմանը, պատմական գործընթացների և դերակատարների ամբողջական ընկալմանը (ոչ միայն քաղաքական ու տնտեսական վերնախավի ուսումնասիրմանը), ինչն էլ կնպաստի լայն մտահորիզոն և քննադատական մտածողություն ունեցող անձի ձևավորմանը: Ծրագիրը կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ. Պետություն, |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
