Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ. հայտարարություն

537
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 21:35
Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ. հայտարարություն

ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի գործընկերներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ՀՊՏՀ-ականներին և զանգվածային լրատվության միջոցներին ուղղված հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Կ.Համբարձումյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքին առնչվող դատական վճիռը, որով մերժել է Ռ․ Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքը։

Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի՝ սեփական նախասիրություններին և ճաշակին հաճելի հատվածներից կատարվող աղճատված մեկնաբանությունները բացարձակ ապատեղեկատվություն են և նպատակ ունեն հերթական մանիպուլյացիաներով ստվերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության բացառապես օրինական գործընթացը։

Datalex.am կայքում հրապարակվելուց հետո դատարանի ամբողջական վճիռը կհրապարակենք հասանելի դառնալուց անմիջապես հետո։

Մինչ այդ Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ և ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով»։