ԿԳՄՍ-ն հայոց լեզվի և գրականության ուսուցման մեթոդների մասին
![]() Հանրակրթության պետական չափորոշչում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայանում է «Մայրենի» (1-6-րդ դասարաններ), «Հայոց լեզու» (7-12-րդ դասարաններ), «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) առարկաներով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ 1-6-րդ դասարաններում «Մայրենի» միասնացած (ինտեգրված) առարկան լուծում է տարբեր ուսումնական խնդիրներ՝ բանավոր և գրավոր հաղորդակցման, ընթերցանության, լեզվական և արժեքային համակարգերի ձևավորման ուղղությամբ: Մայրենիի դասավանդումը չափելի վերջնարդյունքների միջոցով նպաստում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ապահովմանը՝ հիմք ստեղծելով միջին դպրոցում ուսումնառությունը շարունակելու համար: 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրվում են որպես առանձին առարկաներ: 7-9-րդ դասարաններում հայոց լեզվի՝ որպես առանձին առարկայի դասավանդման ընթացքում կարևորվում է քերականության ամբողջական և համակարգված ուսումնասիրումը: Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում հիմնական դպրոցում անցած նյութի պարուրաձև կրկնությանը զուգահեռ ուսուցանվում է ոճագիտություն, որը սովորողին հնարավորություն կտա կատարելագործել խոսք կազմելու կարողությունը՝ ճիշտ և գրագետ համադրելով լեզվաքերականական միավորները, կիրառելով հայոց լեզվի ոճական առանձնահատկությունները: Հանրակրթական դպրոցում գրականության՝ որպես առանձին առարկայի ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում: Միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի, որոնց տիրույթում պահպանված է հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը: Ավագ դպրոցում սովորողներն ուսումնասիրելու են հայ գրականություն, որը կառուցված է ժամանակագրական մեթոդով՝ որոշակի թեմատիկ միավորներով (մոդուլներով) ուսումնառության համար: Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարաններում գրականության ուսումնասիրությունը նպաստում է սովորողի՝ պատմական ժամանակաշրջանի, հեղինակների կենսագրության, տվյալ գրողի բերած նորության, հայ գրականության զարգացման վրա ունեցած ազդեցության, գրական սեռերի, ժանրերի, ժամանակաշրջանի հետ անմիջական կապի մասին պատկերացման ձևավորմանը: Գրական երկի ուսումնասիրությունը նպաստում է ստացած գիտելիքը սեփական խոսքով վերարտադրելու հմտությունների, վերլուծական և քննական կարողությունների, ինչպես նաև գրական ճաշակի ձևավորմանը, ազգային ինքնության ճանաչմանը և արժևորմանը: Ի տարբերություն գործող չափորոշչի և ծրագրերի՝ առաջարկվող փաթեթում կատարվել են հետևյալ փոփոխությունները: Ծրագրերը զգալի բեռնաթափվել են: Մշակվել են չափելի վերջնարդյունքներ, որոնք միտված են հայ մարդու և քաղաքացու նկարագրի ձևավորման գործում հայոց լեզվի, գրականության (հայ գրականության) դերի ու նշանակության բարձրացմանը, ուսուցման գործնականությանը, հաղորդակցական, հետազոտական, ստեղծագործական կարողությունների և հմտությունների, լեզվամտածողության, պատկերավոր, քննական մտածողության զարգացմանը: Վերջնարդյունքները խմբավորված են «Հաղորդակցում», «Ընթերցանություն/Գրականություն», «Լեզվական համակարգ», «Ստեղծարարություն», «Ինքնություն» հասկացությունների շուրջ: Շեշտադրվել են ուսուցչի ուղղորդմամբ սովորողի ինքնուրույն, հետազոտական աշխատանքը (նախագծային, մոդուլային ուսուցում), ուսուցչին տրվող ազատությունը, տարբերակված ուսուցումը: Կարևորվել է վերառարկայական, միջառարկայական, ներառարկայական կապերի հաստատումը: Այդ առնչությունները կապահովեն գիտելիքի յուրացման խորությունը և բազմաշերտությունը, ինչպես նաև լայնությունը և ընդգրկունությունը: Ընդգծվել են աշակերտի սովորելու կարողության ձևավորումը և զարգացումը՝ հիմքում ունենալով ողջ կյանքում սովորելու, զարգանալու, կատարելագործվելու պատրաստ հայ քաղաքացի կերտելու տեսլականը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
