Ամուլսարում ուրանի խնդիր չկա. հաստատում է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն
![]() Տևական ժամանակ է Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ, այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա՝ հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»: Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը՝ «Լիդիան Արմենիային»): Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես ըստ հետազոտության արդյունքների՝ - «Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից, «Լիդիանը» բազմիցս ապացույցներ էր ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա: Այսպիսով, հույս ունենք, որ Ամուլսարի շուրջ այս հերթական կեղծիքի էջը կարելի է համարել փակված՝ անառարկելի գիտական հիմնավորմամբ։ |

«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
13119.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
12218.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
13817.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
18116.08.2026, 23:30
«Կովկասում սառցադաշտերը կրճատվում են». Լևոն Ազիզյան
20016.08.2026, 14:18
«Տայգան «անցնում է գետնի տակ»՝ ստորգետնյա սառույցների հալման հետևանքով»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
20015.08.2026, 22:36
