Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր
![]() Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում է ներկայացնել պարետատուն՝ վերջնական որոշում ունենալու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնառության բոլոր հնարավոր տարբերակները՝ ամբողջությամբ հեռավար, հիբրիդային և սովորական լսարանային: Բուհերի ղեկավարները համակարծիք են եղել, որ լսարանային դասախոսությունները կարելի է կազմակերպել առցանց եղանակով, որոշ դեպքերում հնարավոր կլինի օգտագործել բուհերի հարակից բացօթյա տարածքները: Ընդհանուր առմամբ, կարևորվել է բուհերի շենքային պայմաններից ելնելով ու առանձնահատկություններով պայմանավորված՝ ուսումնական գործընթացները կազմակերպելիս որոշակի ինքնավարությունից օգտվելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել օտարերկրյա և վիրահայ ուսանողների ընդունելության և ուսումնառության թեմային: Խոսվել է նաև նոր ուսումնական տարվա կազմակերպման հետ կապված նորությունները բուհերի պաշտոնական կայքերի միջոցով, ինչպես նաև բուհերի տարածքում տեսանելի վայրերում իրազեկող նյութերի տարածման եղանակով ուսանողներին ներկայացնելու կարևորության մասին: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
