«Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը». Սոֆյա Հովսեփյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է. «Համաճարակը ցցուն կերպով ջրի երես հանեց արհեստական աճած դպրոցների խնդիրները: Այ ինձ հետաքրքիր է, թե ինչպես պետք է 3 տասնյակ ունեցող դասարանը բաժանվի երեք խմբի և այդ բաժանման արդյունքում դպրոցում բոլոր դասարանները տեղ ունենան: Սպասում եմ սեպտեմբերին, որ հասկանամ ինչո՞ւ է, օրինակ, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը շարունակում ընդունել 250 աշակերտ և որն է այդ դպրոցի բացառիկությունը, որի հաշվին Երևանում շատ դպրոցներ պետք է փակվեն, բայց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը շարունակի ընդունել 250 առաջին դասարանցի այն դեպքում, որ մինչ համաճարակն էլ երկհերթ էր: Կամ Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցը ինչո՞ւ ունի 159 առաջին դասարանցի միայն հայկական դասարաններում, երբ կրկին երկհերթ է: Ինչպես պետք է կազմակերպվի այս դպրոցների մեկ տասնյակից կազմված խմբերի դասերը, և ո՞ր երեխաների խումբը պետք է տուժի սրանից: Հուսամ՝ սա հետևություն է, որ մյուս տարի 3,4 * կրճատվեն նմանատիպ դպրոցների առաջին դասարանցիների հոսքը: Միակ դպրոցը փաստորեն, որ լիցենզիայի թիվ կրճատվեց, դա ժամանակին ամենամեծ արտոնություն ունեցող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն է: Տարոսը մնացածին: Առանց այն էլ Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը: Սպասում եմ սեպտեմբերի»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
