Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Բուհերում դասերը վերսկսելու մասով քննարկվում է հիբրիդային մոդել». պարետ

515
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 16:25
«Բուհերում դասերը վերսկսելու մասով քննարկվում է հիբրիդային մոդել». պարետ

«Բուհերում դասերը վերսկսելու մասով քննարկվում է հիբրիդային մոդել»,- ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտնեց պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Քննարկվում են և՛ առկա, և՛ հեռավար ուսուցման եղանակներ։ Նախնական քննարկումները դասերը սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի15-ը սկսելու մասին են», - ասաց Ավինյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսելու մասին որոշումն արդեն կայացվել է. դպրոցներում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: