«Վանդալիզմ՝ բնության հուշարձան համարվող խառնարանային լճի հանդեպ». Կարինե Փանոսյան
![]() Բնապահպան Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցագործություն բնության դեմ Այս լիճը հանդիպեցինք Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լիճն է՝ բնության հուշարձան։ Դուք տեսնում եք լճի ներկայիս չափերը։ Սպիտակ օղակով նշել եմ լճի նախկին չափը։ Դեղին եռանկյունին ցույց է տալիս այն պոմպը, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։ Խնդիրը, սակայն, լուծում չի ստացել։ Ինչպես տեսնում եք, թեև հեռվից, բայց նշմարվում է խողովակի ուղղությունը, որը մեզ ուղեկցում էր ճանապարհի ողջ ընթացքում, իսկ լճի մակարդակը բավականին անկել է։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: Հույս ունեմ, որ արագ ու վճռական լուծում կստանա հետևյալ խնդիրը, և մարդկային վանդալիզմի հերթական արտահայտությունը կդադարեցվի»։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
