Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մինսկում ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում

436
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 13:20
Մինսկում ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ Մինսկի ոստիկանության բաժիններից մեկի բակը լեփ-լեցուն է գիշերը ձերբակալված ցուցարարներով: Ցուցարարները շարքով պառկած են բակում, հայտնում է УНИАН-ը: Տեսանյութը հրապարակել է բելառուսական NEXTA պարբերականն իր Telegram-ի ալիքում։

«Առավոտյան Մինսկի ոստիկանության Օկտյաբրսկիի բաժնում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո. պատկերը շատ խորհրդանշական է: Եթե հիմա չհավաքվենք, ապա այդպիսի համակենտրոնացման ճամբար է սպասում բոլորիս ամբողջ երկրում»,- ասված է NEXTA -ի տարածած հաղորդագրությունում:

Երեկվա ցույցերից հետո, բելառուսական ՕՄՈՆ-ի մեկ աշխատակից և ոստիկանության մեկ սպա անցել են ցուցարարների կողմը։

Մինսկում ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում