«Անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները». Էդմոն Մարուքյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթական համակարգի խնդիրներն արտակարգ դրության պայմաններում Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։ Այն ուսանողները, ովքեր ընդունվել են արտասահմանյան բուհեր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն կարողանում մեկնել այդ բուհերի երկրներ նաև այն պատճառով, որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում։ Հեռավար կրթությունը մեր բուհերում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը նաև այն պատճառով, որ մենք պատրաստ չէինք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով և թե՛ հոգեբանորեն։ Արդյունքում առկա են մեծ քանակությամբ դժգոհություններ և՛ ուսանողների, և՛ դասավանդողների մոտ։ Ի վերջո, կրթական բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները ևս մի մեծ փնջով չավելացնելու համար անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները, սահմանել ուսումնական գործընթացի հակահամաճարակային խիստ կանոններ և չվնասել կրթության համակարգի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակին»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
