Փոփոխություններ «Շախմատ» առարկայի դասավանդման մեջ
![]() «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ: Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ դասարան։ Երկրորդ դասարանի ծրագրում հիմնականում թողնվել են խաղային, մինի խաղային և շախմատային գործնական խաղերի թեմաները։ Ներառվել են մեկքայլանի խնդիրների լուծման մրցույթներ (5 ժամ), մատային դիրքերի ստեղծում (5 ժամ), որտեղ սովորողն ինքն է ստեղծում մատային դիրք՝ իրեն տրված խաղաքարերով։ Նախատեսվում է, որ կուսուցանվեն խաղը վարելու հիմունքները, որը թույլ կտա սովորողին ավելի հմուտ լինել գործնական խաղերի ժամանակ։ Երրորդ դասարանում պարզեցվել է «Շախմատ» առարկայի ամբողջ ծրագիրը. ներառվել են մարտավարական հնարքներ, ռազմավարական թեմաներ, պրակտիկ դասերի համադրումն իրականացվել է տեսականի հետ փոխներգործուն սերտ կապով։ Թեմաներում ներառվել են նախագծային առաջադրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Փոխվել են մեթոդները. առաջադրանքները ոչ թե ուսուցիչը բացատրում է, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը։ Չորրորդ դասարանի ծրագիրը նախատեսվում է անփոփոխ թողնել, քանի որ բեռնաթափվել էր 2019 -ին։ Այն փոփոխվել է մեթոդապես, մարտավարական հնարքներն իրականացվում են իրավիճակի գնահատման և վերլուծության հիման վրա սովորողին ուսուցչի տված ուղղորդող հարցերի միջոցով։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
