ՈՒԵՖԱ-ն՝ հանդիսականներին մարզադաշտ վերադարձնելու մասին
![]() ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարներն այսօր մասնակցել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի՝ քննարկելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի (ակումբային, ազգային և երիտասարդական հավաքականների) վերսկսումը: Մանրամասնորեն քննարկվել են ազգային հավաքականների՝ սեպտեմբերի կայանալիք հանդիպումների հետ կապված խնդիրները: ՈՒԵՖԱ-ն և ազգային ասոցիացիաները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը, որպեսզի կարողանան ապահովել հանդիպումների պատշաճ անցկացումը: Ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ազգային ասոցիացիաները կարևորում են երկրպագուների առկայությունը մարզադաշտերում, սակայն COVID-19-ի համաճարակով պայմանավորված՝ իրավիճակը Եվրոպայում առայժմ շատ անկայուն է: ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևելու է իրավիճակի զարգացմանը տարբեր երկրներում՝ հասկանալու՝ որքանով է հնարավոր փոփոխել հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը: Քննարկվեցին նաև երիտասարդական և պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշարերը, ներառյալ այդ հանդիպումների մեծ մասը 2021 թ. գարուն տեղափոխելու հնարավորությունը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
