Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհը». Հայկ Մարտիրոսյան

344
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 12:00
«Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը, ամենաբարձր օղակների մակարդակով, ամեն բան անում է՝ Ամուլսարը հանք դարձնելու ուղղությամբ: Ամեն բան: Ամեն անբարոյական բան: Ամեն բարոյապես ազգադավ բան: Ամեն դավադիր դավաճան ներքին թշնամուն և սեփական երկիրը միայն ծախու տարածք դիտարկող ուժին հատուկ բան: Ամեն բան: Եվ անում է դա՝ օգտվելով համաճարակից:

Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ:

Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհը: Մեր չեզոքությունն այլևս հանցագործության է համահավասարվելու: Լռելը նշանակում է հանցակից դառնալ Հայաստանի ոչնչացմանը: Ամուլսարը սար է մնալո՛ւ»: