«Ինքս եմ հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունն այս հարցին»․ Լիլիթ Մկրտչյան
Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով պատմության գրքերի չափորոշիչներին, ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե Ձեզ քննադատում են թուրքական ծրագրի մասնակցելու և «թուրքական լրտես» լինելու մեջ, ասաց. «Ես մասնակցել եմ ոչ թե թուրքական ծրագրի, այլ այդ ծրագրին մասնակցել են թուրք գիտնականներ: Եվ նրանք, ովքեր արտասանում եմ «Հայոց ցեղասպանություն» բառը, ներողություն են խնդրում, գնում են Ծիծեռնակաբերդ և ծաղիկ են դնում, մարդիկ, ովքեր իրենց երկրում դասավանդում են «Հայոց ցեղասպանություն» առարկան կամ պատմություն, մարդիկ, ովքեր դատապարտված են իրենց կառավարության կողմից, որոնց մի մասը բանտում է, մի մասը հալածված՝ պարզվում է, որ այդ ամբողջը ղեկավարում է թուրքական կառավարությունը»: Լ. Մկրտչյանը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հերքում է բոլոր այդ քննադատությունները և սույն հարցի վրա հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունը. «Ես հայտարարում եմ, որ մեր հարգարժան գիտնականները, որոնք ինձ մեղադրում են՝ հրավիրելով համապատասխան մարմինների ուշադրությունն այս հարցին, ապա, այժմ, ես ինքս եմ հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունն այս հարցին և խնդրում մանրակրկիտ ուսումնասիրել: Եթե կգտնեն որևէ բան, ես պատրաստ եմ պատասխան տալու, իսկ եթե ոչ՝ ապա ես ինքս ես դիմելու և պահանջելու որպեսզի ներողություն խնդրեն զրպարտության՝ մասնագետի բարի անունը փնովելու, անցած ճանապարհը ոչնչացնելու և այս ամբողջը տարածելու՝ կրթական ռեֆորմների վրա»,- ասաց պատմաբանը: |
«Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈՒՀ-երում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11629.04.2024, 12:48«Ուսուցիչներին ստիպում են զբաղվել Նիկոլի քարոզչությամբ». Նաիրի Հոխիկյան
16628.04.2024, 02:00Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
15425.04.2024, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
13123.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13519.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15318.04.2024, 12:06