Բերդի ոստիկանության շենքի մոտ պայթյունի գործով ձերբակալված կա
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Բերդ քաղաքի բնակիչ է՝ 40 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով և հարցաքննվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետևանքով վնասվել են ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: Կատարվել են խուզարկություններ: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30