«Իմ նախատատը կթքեր նրա աչքերին»․ Սիմոնյանը՝ Փաշինյանին
Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով նրա 2005 թվականին արված արտահայտությանը։ «Նիկոլ Փաշինյան, 2005 թվական. Եկե՛ք դադարենք մեր նախնիներին գովաբանել, իսկ ի՞նչ ենք ժառանգել մեր նախնիներից, ի՞նչ են թողել նրանք իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու ստիպված ես սկսել զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են միայն ցեղասպանություններ, նվաստացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, ծայրաստիճան դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, ես նախատում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի այսօր մենք ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները չեն հոգացել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովաբանում են մեր նախնիներին»: «Իմ ոսկե նախատա՛տ, ով վերապրել է ցեղասպանությունը և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակել է, լավ է, որ դու հիմա սա չես տեսնում, սիրելի՛ս»,- գրում է Սիմոնյանը՝ հավելելով․ «Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումը Հայաստանում այդքան մեծ աղմուկ բարձրացրել: Ես իրոք չեմ հանդիսանում այն հանրության մասը, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, ով արհամարհում է հայոց մեծ պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը»: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30