«Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից». ԱԽ քարտուղար
«Ներկայում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող նման օժանդակության պատճառը տավուշյան մարտերի ժամանակ Իլհամ Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է». այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Թուրքիայի առավել ակտիվ լինելը կապված է նաև Ադրբեջանի անհաջողությունների հետ, և Թուրքիան տեսնելով, որ Ադրբեջանն ինքն իր ուժերով չի կարողանում իրավիճակին վերահսկողություն տալ կամ վերահսկել իրավիճակը, փորձում է միջամտություն ունենալ: Սա, ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է, սա նաև մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, որովհետև երկար տարիներ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը մի տեսք է ունեցել, հիմա դա փորձում է Թուրքիայի միջամտությամբ փոխել: Մենք ամբողջովին պատրաստ ենք և նաև քայլեր են ձեռնարկելու՝ սա հնարավորինս մինիմալիզացնել: Մենք նաև մեծ աշխատանք ունենք կատարելու այս ուղղությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի թույլ չտանք, որ տարածաշրջանում այսպիսի փոփոխություններ լինեն»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը վերահաստատեց Փաշինյանի կառավարության դիրքորոշումը, թե Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքի առաջացման պարագայում Երևանը քայլեր կձեռնարկի։ Նրա դիտարկմամբ, սակայն, Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է Ղարաբաղյան խնդրին ռազմական լուծում տալ․ «Վերջին հուլիսյան դեպքերից հետո ինչո՞ւ է նաև հավանականությունն ավելի մեծանում, որովհետև նավթի գների անկումով Ադրբեջանում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ են ստեղծվել, որի պատճառով տավուշյան դեպքերն են ի հայտ եկել, բայց բացի դրանից, Տավուշում անհաջողություն ունենալով Ալիևը դարձել է անկյուն մղված, ջղային մարդու նման մի կերպար է ձեռք բերել, և մի տեսակ անկանխատեսելի է նաև դարձել Ալիևն իր վարքագծում, որը մտահոգիչ է»: ԱԽ քարտուղարը նշել է, որ հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։ |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48