«Սևանա լճում բնապահպանական աղետ է». «Կանաչ ապագա» շարժումն ահազանգում է
![]() «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Սևանա լճում բնապահպանական աղետ է: Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում, ինչի մասին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը պարբերաբար բարձրաձայնում է: Սևանա լճի էվտրոֆացման մասին վերջին շրջանում բնապահպանական շարժումը ամենօրյա ռեժիմով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Օրեր առաջ բնապահպանական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրեցին Սևանի կառավարական ամառանոցի դիմաց՝ Սևանի բնապահպանական աղետի վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցելով Նիկոլ Փաշինյանին: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Սևանա լճի վիճակով անհանգստացած քաղաքացիներին և լրագրողներին հրավիրում ենք Սևանա լճի ափամերձ հատված՝ մասնակցելու հանրային էքսպեդիցիային, ինչպես նաև տեղում ծանոթանալու խնդրի և փորձագիտական կարծիքների հետ։ Մեկնումը՝ ժամը 10:30-ին, Բուսաբանական այգու մուտքից (Ծարավ Աղբյուր փողոցից)։ Մանրամասների համար զանգահարել 094 809166 հեռախոսահամարով»,- նշված է հայտարարության մեջ: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
