«Ռեֆորմները ցավոտ են լինում. դա նորմալ է». ԿԳՄՍ նախարար
![]() «Այս տարի ավելի քան 9 հազար դիմորդ ընդունվել է բուհ: Դրական գնահատական ստանլով՝ բուհ չի ընդունվել մոտ 200 դիմորդ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը հայտնել է, որ նրանց այլընտրանքային առաջարկներ են արվել, այդ թվում նաև հեռակա ուսուցման համակարգում սովորելու հնարավորությունը, առաջարկները բուհ չընդունված դիմորոդների մի մասի կողմից ընդունվել են: Դիմորդների մյուս մասը դատական հայց է ներկայացրել: Նշենք՝ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր գնահատական ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։ Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ սա ճիշտ մոտեցում է, այլապես «պետությունը զուր ներդրումներ է անում, պահանջարկը դեֆորմացվում է»: Անդրադառնալով կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ հնչող քննադատություններին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ ռեֆորմները ցավոտ են լինում, և դա նորմալ է. «Կարծրատիպեր են կոտրվում, արատավոր համակարգեր են ջախջախվում, որոշները չեն համակերպվում», - ասել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
