Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Ասացի՝ չեմ եկել, որ միայն իմ տղայի հարցը լուծվի»․ չընդունված դիմորդի ծնող

383
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 12:40
«Ասացի՝ չեմ եկել, որ միայն իմ տղայի հարցը լուծվի»․ չընդունված դիմորդի ծնող

«Պարոն Թամրազյանի կողմից կոնկրետ ինձ առաջարկվել է, որ տղաս իրավաբանականի հեռական նստի, ես էլ ասացի, որ հեռակա չեմ ուզում և չեմ եկել, որ միայն իմ տղայի հարցը լուծվի, քանի որ ծնողները բանավոր կերպով ինձ լիազորել էին, որ իրենց զավակներիի շահերը ցանկացած տեղ ես ներկայացնեմ»,- պատգամավորների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում, երեք խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ ընթանում է հանդիպում՝ «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ: Քննարկվում է նրանց կողմից ներկայացվելիք առաջարկները և հետագա հնարավոր քայլերը։