ԿԳՄՍ-ն վարույթ է սկսել ԲՈԿ-ի դեմ․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» Արայիկ Հարությունյանի նկատմամբ անհաղթահարելի դժգոհություն է հասունացել: Նախարարի՝ մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց որոշումներն անգամ իշխող խմբակցությունում ընկալելի չեն: Այստեղ տիրապետող կարծիք կա, որ Արայիկը պետք է հեռանա և որքան շուտ, իշխանությունների համար այնքան լավ: Իրենց դժգոհությունները հասցրել են նաև գործադիրին, բաց վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը կազատվի Հարությունյանից, քանի որ վերջինը վարչապետի ամենահավատարիմ ու ամենահին զինակիցներից է ու կուրորեն ծառայում է նրան: Հարությունյանն էլ օգտվում է վարչապետի՝ իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքից։ Անգամ կրթական համակարգի ներսում ծագած խնդիրների պարագայում վարչապետն Արայիկ Հարությունյանի կողմն է բռնում։ Օրինակ, ըստ որոշ տեղեկությունների, նախարարությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի վարչական բողոքի հիման վրա վարույթ է սկսել Բարձրագույն որակավորման կոմիտեի դեմ, որը Գալոյանի դոկտորականը որակազրկել է։ Ավելին, նախարարության մեր աղբյուրների համոզմամբ՝ հնարավոր է չեղարկվի ԲՈԿ որոշումը Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջև էլ լուրջ հակասություններ կան»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
