«Վաղն ԱԺ-ում հանդիպում ենք «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ». Ա. Կոստանյան
![]() «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղն առավոտյան ժամը 11:00-ին՝ Ազգային ժողովում, երեք խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ հանդիպում ենք #ՊահանջատերԴիմորդ նախաձեռնության անդամների հետ՝ քննարկելու նրանց կողմից ներկայացվելիք առաջարկները և հետագա հնարավոր քայլերը։ Այս հարցը պետք է ունենա օբյեկտիվ, արդար և պահանջատեր դիմորդների համար ընդունելի լուծում, քանի որ հենց այս տարի թագավարակով պայմանավորված, ինչպես նաև նախարարության կայացրած՝ բազմակողմանի չհաշվարկված որոշումների արդյունքում տուժել են հենց այս երեխաները, այդ իսկ պատճառով լիազոր մարմնի կողմից կայացվելիք հետագա որոշումները պետք է բխեն հենց այս դիմորդների շահերից և հօգուտ նրանց՝ հաշվի առնելով մի քանի պարզ սխալ, որ արվել է նախարարության կողմից. ԱԺ բոլոր հանձնաժողովներին նախապես տեղեկացնել է վաղվա հանդիպման մասին, ըստ այդմ ցանկացած պատգամավոր ազատորեն կարող է ներկա գտնվել քննարկմանը։ Գիտելիքը երբե'ք չպետք է ստորադասել»։ |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
