«Ո՞վ է իրավունք տվել ցեխ շպրտելու ուսուցչի վրա». Աննա Կոստանյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի օր է ցանցում տարբեր օգտատերերի կողմից հայ ուսուցիչներին փնովող, նսեմացնող և տարատեսակ պիտակավորումներ անող գրառումների հանդիպում։ Փաստորեն, պարզվում է մեր բոլոր ձախողումների ամբողջ մեղքն ուսուցչինն է։ Իսկ կարո՞ղ է պատահաբար խնդիրը հենց այս մարդկանց մեջ է, ովքեր դպրոցից և ուսուցչից չեն կարողացել (չեն ուզել) քաղել այն, ինչ անհրաժեշտ է հասարակության ու պետության կայացման համար։ Ամենահեշտ տարբերակը միշտ մեղքն ուրիշի վրա բարդելն է՝ սեփական անհաջողություններն արդարացնելու համար։ Շատ ձեռնտու ալիբի։ Սա չկայացած անձի բարդույթ է, որը ցավոք շատ է հանդիպում սեփականը չգնահատող մարդկանց մոտ։ Քանի մեր ժողովուրդը չի սովորել ըստ արժանվույն գնահատել իր ուսուցչին, արժևորել ու բարձրացնել նրա դերը հասարակության կրթման ճանապարհին, երկիրը երբեք ու երբեք չի կայանալու, ինչքան օտարածին նորամուծություններ ուզում եք արեք։ |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
