«Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ». Արայիկ Հարությունյան
![]() Ընդունելության քննությունների և կրթության նոր չափորոշիչների մասին հաղորդավար Պետրոս Ղազարյանը Հանրայինի ՀԸ-ի եթերում զրուցել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Անդրադառնալավ բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերին, նախարարն ասել է, որ դրանք ստանում են քաղաքական երանգ՝ նշելով, որ ցուցարարների շարքում է հայտնվել նաև Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը։ «Ցուցարաներից ամենաակտիվի՝ գլխարկով տղամարդու որդին, ոչ առաջին հայտով ընդունվել է, պարզապես նրանք ցանկանում են բողոքի այս ալիքի վրա հասնել այն բանին, որ նա ընդունվի այն ֆակուլտետը, որը լրացրել էին առաջին հայտով։ Դա չի լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու»,- ասել է նա: «Այս օրերին ես հանդիպել եմ և՛ դիմորդների, և՛ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտնել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- հավելել է Ա. Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
