«Դպրոցահասակ երեխան ինչո՞ւ պիտի վերլուծի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, քելեխ բառերը». Սոֆյա Հովսեփյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է. «Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում: Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն»: Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ և այլն: Է, հետո՞: Պապս կասեր. «Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք»: Ասենք ինչո՞ւ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է: Լավ, ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք: Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամներն իրենց ընկալածը ներկայացնեն, որ հասկանամ, թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը: Արդյունքում, ըստ իրեն, երեխան ինչ է վերցնելու: Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ: Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում, քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում, որ ճիշտը «գերեզմանն է»»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
