Սևանա լճի տարածքում իրականացվել են թունաբանական հետազոտություններ
![]() ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Սևանա լճի տարածքում իրականացվել են թունաբանական հետազոտություններ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Չնայած դրան, ջրիմուռները, լինելով կենդանի օրգանիզմ, կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը՝ կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է լինել ուշադիր, արգելել երեխաներին՝ լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի: Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված ջրի որակի դիտարկումը շարունակվում է»: |

«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
52116.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
25515.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
15115.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
16815.06.2026, 12:48
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
24214.06.2026, 19:24
«Սմավերդի լիճ» կոչվող ջրամբարում ձկների զանգվածային անկում է գրանցվել (տեսանյութ)
22912.06.2026, 01:48
